Կանադայի վարչապետը փոխել է նստավայրը․ պատճառը՝ բողոքի ցույցերն են
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ միասին անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է իր նստավայրը երկրում քովիդի սահմանափակումների դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, հայտնել է CBC News կանադական հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անվտանգության առնչությամբ մտավախությունների ֆոնին Թրյուդոն եւ նրա ընտանիքը տեղափոխվել են իրենց տնից անհայտ վայր երկրի մայրաքաղաքում»,-հաղորդում է հեռուստաալիքը, որը չի բացահայտում աղբյուրին:
Հաղորդվում է, որ նախօրեին հազարավոր ցուցարարներ հավաքվել են Օտավայում Խորհրդարանի դիմաց, որպեսզի կոչ անեն չեղարկել պատվաստումներն ու մյուս սահմանափակումները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ: Կազմակերպիչները կոչ են անում ավելացող ամբոխին խաղաղ ակցիա անցկացնել, իսկ ոստիկանությունը գտնվում է բարձր պատրաստականության վիճակում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում քաղաքի կենտրոնում ավելի շատ մարդ կհավաքվի: Նշվում է, որ բեռնատարները, որոնք հավաքվում են Վելինգտոն փողոցում խորհրդարանական շենքերի դիմաց, զարդարված են բաներներով, որոնց վրա նշված են սանիտարական միջոցների եւ վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ քննադատական գրառումներ:
Դեռեւս ցույցը կրում է խաղաղ բնույթ, ընդգծում է հեռուստաալիքը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...