Ճանապարհները Հայաստանում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բազմաթիվ ավտոմեքենաներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
-
Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Omicron-ի բազմազանության վերաբերյալ նոր տվյալներ է հայտնում
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի Omicron շտա...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ,...
ԻՊ-ի գրեթե 200 զինյալներ փախել են Սիրիայում բանտի վրա հարձակումից հետո
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրեթե 200 զինյալներ փախել են հունվարի 20-ին Սիրիայի Հասեկե քաղաքում բ...
Ճանապարհներ. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագ...