Հասարակություն

Պայթյուն՝ Երևանի տներից մեկում

Պայթյուն՝ Երևանի տներից մեկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 09։54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել…

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 09։54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն։

 

«Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ըստ աղբյուրի՝ Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել

Նմանատիպ հոդվածներ

«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250