Ում է սպասարկում բրիտանական պետհամարանիշներով, կառավարության շենքի մոտ կայանած այդ թանկարժեք ավտոմեքենան․ Էդգար Ղազարյան
5, 10, 15, 20 կամ ավելի կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Եթե այդ մեքենան որևէ պաշտոնյայի չի սպասարկում, ապա հետաքրքիր է հասկանալ, թե ով է դրա վարորդը, որը ոչ միայն հյուրընկալվել է վարչապետի գրասենյակում, այլև իրավունք և պատիվ է ստացել կայանել այն վայրում, որտեղ անգամ փոխվարչապետերի մեքենաները կանգնելու զգուշավորություն են ցուցաբերում (դա դիվանագիտական պետական համարանիշ չէ, քանի որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հատկացվում են կարմիր գույնի պետական հարամանիշներ)»։
Auroranews-ը ՀՀ կառավարության լրատվության բաժնից փորձեց պարզել, թե արդյո՞ք մեքենան պատկանում է կառավարության աշխատակիցներին, սակայն առայժմ չի հաջողվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համացանցը քննարկում է տեսակադրերը, որոնցում երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են պայքարում ձյան դեմ
Համացանցում ակտիվորեն տարածվող տեսանյութի մասին, որը նկարվել է Ադրբեջանում և որտեղ երևում է, թե ադրբեջանի ոստիկաններն ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում խաթարվել է բնականոն կյանքը
Թուրքիայում ձյունը խաթարել է բնականոն կյանքը: Օդերեւութաբաններն առաջիկա օրերին ակնկալում են առատ ձյան շարունակություն։ Ի...
Տեսակադրեր՝ ձյուն սիրողների համար
Auroranews-ը տեսանյութ է ստացել Արագածոտնի մարզի Արագած համայնքից։ Ինչպես տեսանյութում էլ երևում է՝ այնտեղ ձյան առատ տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զվարճալի կադրեր՝ ջայլամները հեղեղել են չինական քաղաքի փողոցները
Ջայլամները փախել են ֆերմայից ու հեղեղել չինական քաղաքի փողոցները։ Վարորդներն ու հետիոտները մշակութային շոկ են ապրել։ 80...