ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու չջեռուցվող փլատակներից դուրս բերած կնոջ մոտ գանգրենա կա, կամպուտացնեն
Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։ Ցրտահարված կնոջը նախորդ օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։ Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆեյսբուքյան հարթակում տարածվել էր օգտատեր Վահան Տումասյանի տեսանյութ, որը առանց պատուհանների, անմխիթար բնակարանում միայնակ ապրող մի կնոջ մասին էր: Վերջինս չուներ, ոչ նորմալ վառարան, ոչ փայտ, ոչ սնունդ ու վատառողջ էր:
Օգտատերը գրառմանը կից մասնավորապես գրել էր.
«Անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոցը, 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում մահանալու...Ահա երկրի դեմքը: Ցրտահարության շեմին է...
Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել օգնություն էին աղերսում:
Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելփայտ և սննդամթերք է պետք:
Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի:
Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել»:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ արձագանքել էր՝ գրեով.
«Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»:
Նմանատիպ հոդվածներ
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապ...
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմա...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայ...