ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Ռուբինյանը հաշվետու է ինձ ու պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես․ վարչապետ
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ:
«Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը», - ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ անկախ նրանից` ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:
«Ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ այդ լիազորություններով` հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ: Ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ասենք, այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվությունը, լիազորել եմ ու կրելու եմ պատասխանատվությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է «պլաշչադկա». Փաշինյան
Շարունակելով Պարեկային ոստիկանության աշխատանքի վերաբերյալ իր ելույթը՝ ՀՀ վարչապետը խոսեց նաև խրախուսանքների մասին. «Երեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ագնեսան մինչև հիմա մեջքով է կանգնած․ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին
«Հույս ունեի՝ «Պատիվ ունեմ»-ի մեր գործընկերոջը գոնե մեջքով կանգնած չեք լսի, իսկ Ագնեսան մինչև հիմա մեջքով է կանգնած». Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռիփսիմե Ստամբուլյանը` ԱԺ-ում Կոլումբիայի դրոշով
Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կոստյումին ՀՀ եռագույն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապիկյանն անդրադարձավ 9 ամիս որոնվող զինծառայող Նորիկ Մկրտչյանի անհետացմանը
2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից, ՌՈ կողմից հարուց...