Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ
Հունվարի 18-ին՝ ժամը 15:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Վերին Ախտա» հացատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1983 թ․) և «Vaz-2106» (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակինշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաից․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Օ․Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայո...
Թշնամին ևս մեկ հայի է առևանգել
Թշնամին ևս մեկ հայի է առևանգել։ Այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Այս անգամ նրան առևանգել են Բերձորից։Ըստ ադրբ...
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից...