Էրդողանը՝ լիրայի անկայունության մասին
Նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ գոհ է լիրայի անկայունության նվազումից՝ վստահեցնելով, որ կառավարությունն աշխատում է թուրքական արժույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու միջոցների վրա։
«Դանդաղ, աստիճանաբար եւ առանց շտապելու լիրան կաճի, տոկոսադրույքները նույն կերպ կնվազեն, եւ 2022 թվականը կլինի մեր ամենավառ տարին»,- ասել է նա, փոխանցում է թուրքական լրատվականը։
Այս ամիս լիրան կայունացել է անցյալ տարի դոլարի նկատմամբ 44 տոկոս անկումից հետո։ Գրինվիչի ժամանակով 12:03-ին այն 1 տոկոսով ավելի թույլ էր՝ 13.56 դոլարի նկատմամբ՝ փոքր-ինչ ընդլայնելով կորուստներն Էրդողանի հայտարարություններից հետո:
«Մենք շատ գոհ ենք փոխարժեքի անկայունության նվազումից։ Ֆինանսական շուկաներում կայունության պահպանման եւ լիրայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված մեր լրացուցիչ աշխատանքը շարունակվում է»,-ասել է նա։
«Ես այն կարծիքին եմ, որ տոկոսադրույքներն են պատճառը, իսկ գնաճը՝ հետեւանք։ Այս արդյունքն իսկապես իրեն զգացնել է տալիս. գնաճն անկման եզրին է»,- ասել է Էրդողանը` կրկնելով իր ոչ ավանդական տեսակետը տոկոսադրույքների եւ գնաճի միջեւ կապի վերաբերյալ:
Սակայն անցած ամիս տարեկան գնաճն աճել էր մինչեւ 36.1 տոկոս, ինչն ամենաբարձրն է Էրդողանի իշխանության 19 տարվա ընթացքում: Տնտեսագետները կանխատեսում են, որ առաջին կիսամյակում գնաճը կհասնի 50 տոկոսի։ Գնաճի աճը պայմանավորված է լիրայի արժեզրկմամբ։ Արժույթի թուլությունն իր հերթին պայմանավորված էր այն նրանով, որ սեպտեմբերից Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքը 500 բազիսային կետով՝ մինչեւ 14 տոկոս։
Դեկտեմբերի 20-ին դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի ռեկորդային 18.4 անկումից հետո Էրդողանը հայտարարեց լիրային աջակցության սխեմայի մասին՝ լիրայի ավանդային հաշիվներ առաջարկելով, որոնք կփոխհատուցեն ավանդատուների` լիրայի հետագա թուլացման հետեւանքով առաջացած կորուստները:
Նմանատիպ հոդվածներ
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապ...
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմա...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայ...