Երբ է տեղի ունենալու Սուրեն Պապիկյանի հարսանիքն ու ովքեր են հրավիրված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


 

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին:


 

Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նմանբան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում,այնպես էլ հիմա է»,- ասաց նա:


 

«Հարսանյաց արարողությունը Ստեփանավանի՞ց է մեկնարկելու՝ հայկական ավանդույթների համաձայն՝ զուռնա-դհոլով»,- հարցրեցինք մեր զրուցակիցին: «Չեմ կարծում:Ավելի ժամանակակից ոճով կլինի. զույգերը եկեղեցում միմյանց կհանդիպեն, ինչից հետո արարողությունն արդեն ռեստորանում կշարունակվի»,- հավելեց նա:


 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաեւ, որ Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտիտնօրեն Աշոտ Մելքոնյանի քենու դուստրն է:


 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականություն