Հասարակություն

Արցախի ԱԱԾ-ն հերքում է լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր

Արցախի ԱԱԾ-ն հերքում է լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր։ԱԱԾ–ն նշում է, որ նման հրապարակումներ են եղել…

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր։

ԱԱԾ–ն նշում է, որ նման հրապարակումներ են եղել Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում։

 

«Ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Արցախի ԱԱԾ–ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 

Նմանատիպ հոդվածներ

«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250