Բնակարանային գողություն` Երևանում. թալանել են բանկի աշխատակցի տունը
Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Հայաստաի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ, հավանաբար, հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են իրականացնում
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշն...
Պատերազմի հետևանքով զոհվածների և անհետ կորածների նոր թիվը. ՔԿ-ն տվյալներ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում...
Արցախի ԱԱԾ-ն հերքում է լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մո...