Հասարակություն

Թուրքիայում դատարանն արդարացրել է գերմանացի լրագրողուհուն. նա մեղադրվում էր ահաբեկիչներին աջակցելու մեջ

Թուրքիայում դատարանն արդարացրել է գերմանացի լրագրողուհուն. նա մեղադրվում էր ահաբեկիչներին աջակցելու մեջ

 Թուրքիայի դատարանն արդարացրել է գերմանացի լրագրողուհի Մեշալի Թոլուին, որին մեղադրում էին ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Այս մասին Թոլուն գրել է Twitter-ի իր էջում, հաղորդորւմ է ՏԱՍՍ-ը։

 

«Վեց տարի, ութ ամիս և 20 օր հետո ինձ արդարացրել են բոլոր հոդվածներով։ Իրավական պետությունում նման դատական գործընթաց չպետք է լիներ։ Դատավճիռը չի կարող փոխհատուցել ճնշումներն ու բանտում անցկացրած ժամանակը», - գրել է նա։

 

Թոլուն ձերբակալվել էր 2017-ի ապրիլին՝ ահաբեկչության կազմակերպության ահաբեկիչներին աջակցելու կասկածանքով (ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին)։ Անկարան կարծում է, որ Գյուլենի կողմնակիցները 2016 թվականին Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներն էին։

2017-ի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել երկրից չհեռանալու ստորագրությամբ, որից հետո լքել էր Թուրքիան և մեկնել Գերմանիա։

Թուրքիայում գերմանացի քաղաքացիների, առաջին հերթին լրագրողների եւ իրավապաշտպանների ձերբակալությունը անցյալում Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների սառեցման գործոններից մեկն էր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250