Թրամփը խոստացել է վերադառնալ 2024թ․-ին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տուն իր մոտալուտ վերադարձի մասին, գրում է theatlantic.com-ը։
Երկրի նախկին ղեկավարն Արիզոնա նահանգի Ֆլորենս քաղաքում իր կողմնակիցների հետ հանրահավաքում խոստացել է վերադառնալ 2024թ․-ին։ Նա նաև նշել է Ամերիկան կրկին հզորացնելու անհրաժեշտությունը։
«Ես երկու անգամ առաջադրվեցի, և մենք երկու անգամն էլ հաղթեցինք», - ասել է Թրամփը՝ փաստացի ակնարկելով, որ վերջին նախագահական ընտրություններում արդյունքները կեղծվել են և որ իրականում հաղթել է ոչ թե Ջո Բայդենը, այլ ինքը:
«Այս ամբոխը տեղի ունեցածի զանգվածային խորհրդանիշն է, որովհետև մարդիկ ճշմարտության քաղց ունեն, նրանք ցանկանում են վերադարձնել իրենց երկիրը»,-ասել է նախկին նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...