«Փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»․ Ավանեսյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու:
ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը:
Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում.
ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...