Տոկաևը` ՀԱՊԿ-ի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանրապետությունում անկարգությունների հետ կապված իրադրությունը վերահաստատել է ՀԱՊԿ կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի լրատվական ծառայությունը:
«Ներկայիս իրադրությունը ևս մեկ անգամ հաստատեց կազմակերպության՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արժեքը: Կարծում եմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին հիմա խոսում է ողջ միջազգային հանրությունը: Կազմակերպության արդյունավետությունը տվյալ իրավիճակում շատ ակնառու էր: Ծայրաստիճան կարևոր է, որ քարտուղարությունը փոխգործակցության մեջ լինի այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ»,- հայտարարել է Տոկաևը:
Հիշեցնենք` Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ երկրներն արտահերթ նիստ կանցկացնեն
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հունվարի 13–ին արտահերթ նիստ կանցկացնեն: «Նիստը տեղ...
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք չի հայտնաբերվել
Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ու...