Հայկական մի շարք տեղանուններ Google-ում փոխարինվել են ադրբեջանականով
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովը։
Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։
Հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով:
«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցությունները շարունակում է Ղարաբաղում բնակավայրերի անվանումները ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն ցուցադրելու համար։ Այդ համագործակցության արդյունքում մի շարք անուններ արդեն փոխվել են»,- ասել է Ասադովը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի Ղարաբաղում հայկական աշխարհագրական անվանումները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում. հայկական բոլոր տեղանունները իրենց տեղում են
Ադրբեջանական ալիքները սկսել են տեղեկատվություն տարածել, որ Google-ում հայկական մի շարք տեղանուններ փոխարինվել են ադրբեջա...
Հայտնի է` որ օբյեկտներն են պաշտպանում հայ խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի քաղաքային հացի գործարանն ու «Բարեկ...
«Միասին մենք կկառուցենք նոր Ղազախստան». Տոկաևը նոր որոշումներ է ընդունել
Ղազախստանում պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձն առաջիկա հինգ տարվա ընթացքում կպահպանվի ներկայիս մակարդակի վրա։ Այ...