
Վիտալի Բալասանյանը հոսպիտալացվել է

Երեկ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Hraparak.am-ի փոխանցմամբ, Վիտալի Բալասանյանին Արցախից Երևան են տեղափոխել։ Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Auroranews-ը փորձեց կապ հաստատել Վիտալի Բալասանյանի ազգակիցների հետ, սակայն չհաջողվեց: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: