Նազարբաևի ընտանիքն ու չորս միլիարդատերեր այս օրերին միլիարդներ են կորցել
Forbes ամսագրի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին չորս ղազախ միլիարդատեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան «աղքատացել» են ընդհանուր 3 միլիարդ դոլարով:
Երկու խոշոր բանկերի՝ Kaspi-ի և JSC Halyk Bank-ի արժեթղթի գները նվազել են, երբ ցուցարարները սկսել են այրել հասարակական շենքերը և տապալել արձանները:
Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը հունվարի 4-ին 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:
Ազգությամբ Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորեցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար: Նրա գնահատված մաքուր կարողությունը 5,2 միլիարդ դոլարից ընկել է 3,8 միլիարդ դոլարի՝ երկրում անորոշության երկու գիշերվա ընթացքում:
Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի իրենց բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։
Հիշեցնենք՝ Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենաների սեփականատերերը բենզինի պահեստից վառելիք են դուրս հանում․ Ղազախստան
Տելեգրամյան ալիքներում հայտնվել են կադրեր, թե ինչպես են մեքենաների սեփականատերերը պարզապես բացել բենզինի պահեստը Ալմաթիի...
Ալմաթիի օդանավակայանը չի աշխատի մինչև հունվարի 10-ը
Khabar-24 հեռուստաալիքը հաղորդոմ է, որ Ալմաթիի օդանավակայանը չի աշխատի մինչև հունվարի 10-ը: Հիշեցնենք, որ հունվարի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ առաջին կադրերը՝ Բելառուսի խաղաղապահ զորքերից․ Ղազախստան
Հրապարակվել են Ղազախստանի տարածքում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումների մար...
Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի. Գոռ Սարիբեկյան
Քիչ առաջ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը հայտարարեց, որ Փարաքար համայնքում համատեղ կառավար...