Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է մարել ավելի քան 50 տարի վառվող «Դժոխքի դարպասներ» խառնարանը
Թուրքմենստանի նախագահ Գուրբամգուլի Բերդիմուհամեդովը, ելույթ ունենալով հանրապետության կառավարության նիստի ժամանակ, հանձնարարություն է տվել Կարակումներ անապատում գտնվող գազային խառնարանը հանգցնելու տարբերակ գտնել, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անունով: Այս մասին հայտնում է Turkmenportal կայքը:
Համապատասխան հանձնարարությունը նախագահը տվել է երկրի փոխվարչապետ Շահիմ Աբդրահմանովին, որը զբաղվում է նավթագազային համալիրի հարցերով:
Պարբերականի տվյալներով՝ երկրի ղեկավարը նման որոշում է կայացրել բնական գազի այրման հետևանքով տարածաշրջանի էկոլոգիայի վրա բացասական ազդեցության պատճառով: Նախագահն ընդգծել է, որ խառնարանի գազը կարելի է օգտագործել տեղի համայնքներում կյանքի որակի բարելավման նպատակով: Բերդիմուհամեդովը չի բացառել խառնարանի մարման աշխատանքներին օտարերկրացի մասնագետների ներգրավումը:
Անապատում գտնվող գազային խառնարանը, որը գտնվում է մայրաքաղաք Աշխաբադից 266 կմ հեռավորությամբ, ի հայտ է եկել 1971 թվականին՝ այդ վայրում գտնվող հետախուզական հանքի փլուզման հետևանքով: 60 մետր տրամագիծ և 20 մետր խորություն ունեցող խառնարանն արդյունքում ստացել է «Դժոխքի դարպասներ» անվանումը: Խառնարանից բարձրացող կրակի սյունը կարող է հասնել 15 մետր բարձրության:
Նմանատիպ հոդվածներ
«Օմիկրոնը» Հայաստանում է. հայտնաբերվել է 2 դեպք. ԱՆ
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Այս մաս...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակահերթ են արձակել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են...
Հուլիսի 1-ից ռուսական անձնագիր կարելի է ստանալ ավելի կարճ ժամկետներում
Անձնագիր տալու ժամկետը հուլիսի 1-ից կկրճատվի մինչեւ հինգ օր՝ անկախ բնակության վայրից եւ դրա փոխարինման պատճառներից։ Այս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի է, թե ով Սուրեն Պապիկյանի ընտրյալը
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնա...