ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. 41-ամյա տղամարդը 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. մարտի 15-ին` ժամը 14:17-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը, 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մուտք է գործել հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:
Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (8 դրվագ), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (3 դրվագ) և 263-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենաների սեփականատերերը բենզինի պահեստից վառելիք են դուրս հանում․ Ղազախստան
Տելեգրամյան ալիքներում հայտնվել են կադրեր, թե ինչպես են մեքենաների սեփականատերերը պարզապես բացել բենզինի պահեստը Ալմաթիի...
Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի. Գոռ Սարիբեկյան
Քիչ առաջ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը հայտարարեց, որ Փարաքար համայնքում համատեղ կառավար...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջ...
Ռուսաստանը շարունակում է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան
Ռուսական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան, որտեղ բողոքի ցույցեր էին սկսվել, շարունակվում է։ Այս մասին հայտնում է «...