Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած եւ «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։
Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ։ Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։ Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, ասաց․ «Եթե որեւէ բան լինի, կիմանաք»։
Նշեց, որ բանկային համակարգի հետ ինքն առնչություններ չունի։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը, Այվազյանը դարձյալ դիվանագիտական պատասխան տվեց՝ միայն կրկնեց, որ ինքը, այո, պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Նախկին տեղակալների մասով էլ ասաց՝ իրենց հարցրեք»։
Նմանատիպ հոդվածներ
«Օմիկրոնը» Հայաստանում է. հայտնաբերվել է 2 դեպք. ԱՆ
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Այս մաս...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակահերթ են արձակել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են...
«Զվարթնոց» օդանավակայանում ռո՞ւմբ կա. արտակարգ իրավիճակ
Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարմա...
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում...