Քաղաքականություն
«Թուրքերը կրկին «դրական խաբար են» ուղարկում». Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը կրկին «դրական (կներեք) խաբար են» ուղարկում հայերին։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվայում…
| Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը կրկին «դրական (կներեք) խաբար են» ուղարկում հայերին։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվայում մոտակա ժամանակները Հայաստանի և Թուրքիայի այսպես կոչված հանձնակատարների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Թուրքը նաև հայտնել է, որ հանցագործ և ցեղասպան Թուրքիան սպասում է «ռեալ և իրատեսական քայլերի» փաշինյանական իշխանություններից երկու երկների միջև հարաբերություններ ձևավորելու համար։ Այլ կերպ ասած, «ռեալ և իրատեսական քայլեր» եզրույթի տակ թուրքերը հասկանում են հայերի կողմից հնազանդ և թուրքամետ կեցվածքի դրսևորում։ Համոզված եմ, որ փաշինյանական իշխանությունները կհամաձայնվեն թուրքերի նախապայմաններին, քանզի որքան էլ այս իշխանությունը պնդի հակառակը, բայց դատելով իրենց հայտարարություններից և կեցվածքից, սրանք սկզբունքային առարկություններ չունեն թուրքական նախապայմանների մասով, քանզի ամբողջ իրենց քաղաքականությունը կառուցված է մի թեզի շուրջ՝ ամեն գնով, կրկնվում եմ ԱՄԵՆ ԳՆՈՎ «եղբայրանալ» հայասպան, տեռորիստ, մարդակեր Թուրքիայի հետ։ Այս ապազգային, թուրքահաճո եռուզեռի մեջ ուզում եմ մի հարց տալ այս իշխանություններին՝ տնաշեններ, գոնե մի քիչ ամոթ ունեցեք (չնայած ում եմ ասում), ինչո՞ւ ենք Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի մասին մենք կրկին իմանում թուրքերից։ Կամ դուք տեղյակ չեք, կամ ձեզ թուրքերը ընդհանրապես բանի տեղ չեն դնում։ Կամ դուք միտումնավոր թաքցնում եք տեղեկությունը։ Ախր գոնե ձեր թուրք գործընկերներին խնդրեք, որ ձեզ այդպես կոշտ «պադստավկա» չանեն էլի, թե չէ այս թուրքական թատրոնը լրիվ «անհետաքրքիր է» դառնում։ Ուֆ աման եսիմ է»: |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծխախոտը պետք է տակից վաճառել»․ վարչապետը հիշեց խորհրդային տարիները
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ կառավարության առաջին նիստը, որտեղ քննարկվում են մի շարք օրենքներ, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժվար եմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է «Օմիկրոն» շտամը ՀՀ չմտնի․ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրում տիրող համաճարակային վիճակին։ Մանրամասները...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից
5.0