«Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը». Սերգեյ Շոյգուն` ԼՂ-ում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Արդեն կարող ենք ասել պլանային, որովհետև կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան: Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը»,-ասել է Շոյգուն:
Վերջինս շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ մասերում իրականացրած ծառայության համար:
«Այն ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր, գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի, 24 ժամյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան բայրաքթարների արտադրություն է սկսել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունն իր արևմտյա...
«Միացյալ Նահանգների հետ կանցկացնենք բանակցությունների մեծ փուլ». Լավրով
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների հիմնական փուլը տեղի կունենա ամանորյա տոներից...
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»․ համացանցում քննարկում են Մակունցի մասին լուրը
Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համա...
«Ուկրաինայի արևելքում «քիմիական բաղադրիչների» կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստվում»․ Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախարարության կոլեգիայի նիստում ասել է, որ Ուկրա...