«Միացյալ Նահանգների հետ կանցկացնենք բանակցությունների մեծ փուլ». Լավրով
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների հիմնական փուլը տեղի կունենա ամանորյա տոներից անմիջապես հետո։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Soloviev Live» յութուբյան ալիքին Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում։
\n\n«Միացյալ Նահանգների հետ մենք կանցկացնենք անվտանգության բանակցությունների մեծ փուլ, որը տեղի կունենա ամանորյա տոների ավարտից անմիջապես հետո», - ասել է նա։\n\nՆախարարը հավելել է, որ Մոսկվայի համար կարևոր է բանակցությունների ժամկետը՝ նշելով, որ դրանք չեն կարող ձգձգվել, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջնագրեր չի ներկայացնում:
\n\n\nԼավրովն ընդգծել է նաեւ, որ Վաշինգտոնը հանդիսանում է Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների հիմնական բանակցողը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան բայրաքթարների արտադրություն է սկսել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունն իր արևմտյա...
«Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը». Սերգեյ Շոյգուն` ԼՂ-ում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: Այս մասին հայտնել...
«Ուկրաինայի արևելքում «քիմիական բաղադրիչների» կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստվում»․ Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախարարության կոլեգիայի նիստում ասել է, որ Ուկրա...
«Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում և Վրաստանում»․ Կոնստանտին Գավրիլով
Վիեննայի բանակցություններում ռազմական անվտանգության հարցերով ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտար...