Չի կարելի նասկու պես փոխել ՊՆ նախարարներիՆ. Ռոբերտ Քոչարյան
Ասում են՝ չբնակեցված սարերի համար պատրաստ չենք պատերազմել։ Սա հրավեր, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար։ Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե երկրի առաջին դեմքն այդպես է մտածում, ինչու՞ ենք մտածում, թե պայմանագրային զինծառայողն այլ կերպ պետք է մտածի։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ սա բանակի մարտունակությունը նվազեցնելու լավագույն միջոցներից է։
«Ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինությունը վերականգնելու համար։ Մինչև այսօր չի հրապարակվել պատերազմում զոհվածների ամբողջական թիվը, ինչն ուղղակի խայտառակություն է։ Պետք է ունենայինք հուշամատյան, որտեղ անուն-ազգանունները կլինեին, նրանց փոքր կենսագրությունը, և սա վերաբերմունք կլիներ։ Աննորմալ է մեկ տարի անց այս հարցն անորոշ վիճակում թողնելը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ բանակի բյուջեն այնպիսինը չէ, որ հույս ունենանք, թե հաջորդ տարվա ընթացքում այդ հարցերը լուծվելու են։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար փոխվեց, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, պիտանի չէին այդ գործին։
«Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել։ Սա այդ պաշտոնը, այդ համակարգը չէ։ Սրա բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջն իշխանության նկատմամբ այլ կլինի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...
Բայդենը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր է...
Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին. Չավուշօղլու
Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարար...