«Այցելել եմ Հայաստան՝ Ֆրանսիայի քույր երկիր». Վալերի Պեկրես
Ֆրանսիական Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին այցելել է Ֆրանսիայի քույր երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին: Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:
|
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...