ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք թքած ունենք, որ դուք մտահոգված եք». Պուտին վրդովվեց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արևմուտքին ներկայացրած անվտանգության երաշխիքներին և դրանցից Մոսկվայի ակնկալիքներին, նշել է, որ ռուսական կողմը հստակ հասկացրել է՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի Արևելք անընդունելի է:
«Հարցն անվտանգությունը չէ, դրա ապահովումը։ Կարևորը բանակցությունների ընթացքը չէ, կարևոր է արդյունքը։ «Ոչ մի թիզ դեպի Արևելք»,- ասում էին մեզ 90-ականներին։ Եվ ի՞նչ: Խաբեցին, աներեսաբար խաբեցին: ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ ալիք, և այժմ համակարգեր են հայտնվում Ռումինիայում և Լեհաստանում: Դուք մեզ խոստացել էիք, որ ձեր ներկայությունը արևելքում չեք ընդլայնի: Իսկ հիմա ասում են` ուր է, որտեղ ու որ թղթի վրա է դա գրված": Գիտեք, մենք թքած ունենք, որ դուք մտահոգված եք: Մի՞թե մենք ենք հասել ԱՄՆ-ի սահմաններին։ Նրանք են եկել մեզ մոտ: Հիմա էլ ասում են, որ Ուկրաինան երկկողմ հիմունքով ՆԱՏՕ-ի հետ է լինելու։ Իսկ դուք ինձնից երաշխիքներ եք պահանջում։ Դո՛ւք պետք է երաշխիքներ տաք, դո՛ւք: Եվ անհապաղ, հենց հիմա, այլ ոչ թե դրա մասին խոսելով տասնամյակներ շարունակ»,-հայտարարել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե ռուսներն իրենց հրթիռները տեղադրեն Կանադայի և ԱՄՆ-ի կամ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների սահմանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն կրակ բացելու հրաման կտա՞. Պուտինը պատասխանում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց Ուկրաինայի վրա կրակ բացել-չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Lոլոներ պետք չէ կարդալ, ավտոբուսները բերելու սաբոտաժ, այո՛, եղել է. Ավանեսով
Քաղաքապետարանում քննարկվում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը իր ելույթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս սեղանի շուրջ միասին որոշումներ էինք կայացնում, դուրս էին գալիս ու ասում` մենք խաբար չենք». Փաշինյանը` դիվանագետների մասին
ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև դիվանագիտական ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր...