Իրանի ԱԳՆ ղեկավարն ու Ալիևը հանդիպել են
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգը ծավալուն է, եւ ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը լավ արդյունքների կբերի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Բաքվում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաիանի հետ հանդիպմանը, հայտնում է Mehr-ը։
«Իրանի նախագահի հետ Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ հաստատվել է Իրանի եւ Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ ընդգծվել է քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար հետագա քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին Ադրբեջանի նախագահին է փոխանցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի ողջույնները։
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է Թեհրան այցելելու Իրանի նախագահի հրավերը՝ Թուրքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը եւ բանակցություններն անվանելով «բեկումնային պահ եւ երկու բարեկամ ու եղբայրական երկրների հարաբերությունների լուրջ զարգացում»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը զգուշացրել է` ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական պատասխան կստանան
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռո...
«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել. «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը...
Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճա...
Ալիևը բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի ուժային կառույցների զինվորականների եւ քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձերի բարձ...