Պուտինը զգուշացրել է` ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական պատասխան կստանան
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Այն, ինչ նրանք հիմա անում են Ուկրաինայի տարածքում, փորձում կամ ծրագրում են անել, մեր ազգային սահմանից հազար կիլոմետր այն կողմ չէ, դա մեր տան շեմին է։ Նրանք պետք է հասկանան, որ մենք պարզապես նահանջելու տեղ չունենք», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Եվրոպայում լարվածության աճի համար մեղադրել է ԱՄՆ-ին և ավելացրել` հիմա մենք ստիպված ենք ինչ-որ բան լուծել:
Պուտինը զգուշացրել է` արևմտյան գործընկերներն ակնհայտ ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական միջոցների համարժեք պատասխան կստանան, նրանց ոչ բարեկամական քայլերն էլ՝ կոշտ արձագանք:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ պայմանագրերի նախագծերը։ Փաստաթղթերը բացառում են դաշինքի հետագա ընդլայնումը դեպի արևելք և նախկին ԽՍՀՄ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ–ին։
Նմանատիպ հոդվածներ
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում. Դավիթ Բաբայան
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում: Այս մ...
Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճա...
Իրանի ԱԳՆ ղեկավարն ու Ալիևը հանդիպել են
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգը ծավալուն է, եւ ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը լավ ա...
«Ես ուղղակի զարմանում եմ այս ամեն ինչի վրա». Ռոբերտ Քոչարյան
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, քննվում էր Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից...