«Ես ուղղակի զարմանում եմ այս ամեն ինչի վրա». Ռոբերտ Քոչարյան
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, քննվում էր Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։
«ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորի անձեռնմխելիության մասին: Դա ի՞նչ կապ ունի Արմեն Գևորգյանի հետ, նա պատգամավորական անձեռնմխելիությունից չի օգտվում, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս կապակցությամբ քննարկելու որևէ հարց չկա: Կոնտեքստից կտրել ՍԴ դիրքրոշումները և դա ներկայացնել որպես ԱԺ պատգամավորի գործունեության հնարավորությունները ցանկացած գնով անսահմանափակ դարձնելու միջոց, ճիշտ չէ»,- ասաց դատախազը։
«Ինձ ապշեցնում է ՍԴ որոշումներն աբսուրդի հասցնելը, անհեթեթ բաներ է ասվում․․․ Այս երկրի պարտականությունն է ապահովել Արմեն Գևորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստին: Ես ուղղակի զարմանումեմ այս ամեն ինչի վրա»,-անդրադառնալով դատախազի խոսքերին՝ ասաց Քոչարյանը։ Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, դատական նիստը հետաձգեց մինչև 2022թ հունվարի 18-ը, ժամը՝ 13.00-ն։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը զգուշացրել է` ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական պատասխան կստանան
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռո...
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում. Դավիթ Բաբայան
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում: Այս մ...
«Վաղը բոլոր պատասխանները կհնչեն». Հայկ Մարությանը` ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին
«Այս ծանր պահին ինչո՞ւ չեք դիմում երևանցիներին, որոնք ձեզ ընտրել են քաղաքապետ»,- այսօր դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մար...
Թուրքիայում աղքատության մակարդակն հասել է առավելագույնի, Էրդողանի կառավարման մայրամուտը մոտ է. Focus
Գերմանական առաջատար Focus լրատվական պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է Թուրքիայում խորացող տնտեսական...