ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրավոր փաստաթղթի հիման վրա են 2020 թ-ին ՀՀ զինված ուժերը Սյունիքում հետ քաշվել․ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Գլխավոր շտաբից ստացել է դեռևս ամիսներ առաջ ուղարկած իր գրավոր հարցման պատասխանը՝ թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա են տեղի ունեցել մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցած գործընթացները։
Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ չի կարող շատ մանրամասներ ներկայացնել հարցման պատասխանից, քանի որ գաղտնիության վերաբերյալ պարտավորություն է ստորագրել, միևնույն ժամանակ հայտարարեց, որ ԳՇ պատասխանը փաստում է, որ 2020թ-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել Գորիս –Կապան ճաապարհից
«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել, իսկ Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտնեց Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի քաղաքացին 600 հազար դոլար արժեքով «կոկաին» է տեղափոխել Հայաստան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ զինծառայողների ուրախությունը՝ Մալենայի հաղթանակի մասին լսելուց հետո
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երեկվանից համացանցի տարբեր էջերում հրապարակված տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «No comment»․ հայ գերիների ու երկու ադրբեջանցու վերադարձի մասին հարցերին Քոչարյանը այսպես է արձագանքում
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց հայ գերինե...