ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի քաղաքացին 600 հազար դոլար արժեքով «կոկաին» է տեղափոխել Հայաստան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:
Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չպետք է գերի ընկներ, որ գային, քեզ բռնաբարեի՞ն․ Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կասկածո՞ւմ եք մեր պատրաստակամության վրա»․ Քոչարյանը պատրաստ է մեկնել Ստամբուլ
«Կասկածո՞ւմ եք մեր պատրաստակամության վրա»։ Ահա այսպես արձագանքեց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «No comment»․ հայ գերիների ու երկու ադրբեջանցու վերադարձի մասին հարցերին Քոչարյանը այսպես է արձագանքում
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց հայ գերինե...