ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնքան պրիմիտիվ են նշանակման հիմքերն ու տրամաբանությունը․ պատգամավորը՝ Ռուբինյանի բանագնաց լինելու մասին
Նման նշանակումները պատահականություն չեն, իշխանություններն առաջնորդվում են ոչ թե տվյալ անձի պրոֆեսիանիլիզմով, այլ այն փաստով, որ իրենց թիմակից լինի: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններում որպես հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը:
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվում մի մարդ, որն անգլերեն գիտի, այս տրամաբանության մեջ էլ Թուրքիայի հետ բանակցություններում բանագնաց է նշանակվում մի մարդ, որը, ենթադրաբար, թուրքերեն գիտի: Այնքան պրիմիտիվ են նշանակման հիմքերն ու տրամաբանությունը, որ նույնիսկ քննարկման առարկա չեն կարող լինել»,-ասաց պատգամավորը:
Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխանությունները թեև վստահեցնում են, թե Թուրքիայի կողմից որևէ նախապայմանի մասին խոսք լինել չի կարող, սակայն թուրքական կողմը մշտապես հայտարարել է իր նախապայմանների մասին.
«Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք, հարցականի տակ է դրված Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը և խաղաղ բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակաբար հորջորջվող «Զանգեզուրի» միջանցքը:Միամիտ պետք է լինել ու կարծել, որ Թուրքիան առանց որևէ նախապայմանների մտել է բանակցությունների մեջ»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի քաղաքացին 600 հազար դոլար արժեքով «կոկաին» է տեղափոխել Հայաստան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ զինծառայողների ուրախությունը՝ Մալենայի հաղթանակի մասին լսելուց հետո
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երեկվանից համացանցի տարբեր էջերում հրապարակված տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կասկածո՞ւմ եք մեր պատրաստակամության վրա»․ Քոչարյանը պատրաստ է մեկնել Ստամբուլ
«Կասկածո՞ւմ եք մեր պատրաստակամության վրա»։ Ահա այսպես արձագանքեց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ան...