
Մարությանին անվստահություն հայտնելուն «Իմ քայլում» ոչ բոլորն են կողմ

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից ոչ բոլորն են կողմ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դադարեցնի իր պաշտոնավարումը։
Խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ գործընթացի մասին և ինքը չի ստորագրել որևէ բան։
Ավագանու մեկ այլ անդամ` Պավել Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացին դեմ է, ինչի մասին գործընկերները տեղյակ են։
«54 հոգանոց խմբակցությունում չեն կարող բոլորը համակարծիք լինել»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ այլ մանրամասների տեղյակ չէ։
Իսկ ահա, Պավել Մազմանյանն էլ հակիրճ ասաց` չի ստորագրել և չի ստորագրելու նման բան։
Մանրամասները` կայքում։