Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը. Աղաջանյան
Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանների, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է aysor.am-ը։
«Խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը», - ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԳՆ-ից էլ հաղորդել են, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...
Գերեվարվածի կինը խոսել է ամուսնու հետ. ինչ է պատմել. «Փաստինֆո»
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երեք...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադր...