Փաշինյանն Ավանեսյանին երկու օրով գործուղում է Ռուսաստան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am–ում։

Ավանեսյանն ու Մելքոնյանը Ռուսաստանում կլինեն դեկտեմբերի 16-18-ը։ Նրանք մասնակցելու են Հայ–ռուսական 6-րդ առողջապահական ֆորումին։

Փաշինյանի որոշման մեջ նշված է նաև, որ Ավանեսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

https://e-gov.am/decrees/item/24184/

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ավանեսյանին ՌԴ էր գործուղել նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին` մասնակցելու Կանանց երրորդ եվրասիական համաժողովին, որն անցկացվեց Սանկտ Պետերբուրգում։

Քաղաքականություն