
Մոսկվայում մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։
Նշենք, որ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու հանդիպմանը՝ Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով:
Հիշեցնենք, որ 3+3» ձևաչափը արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Թեեւ Վրաստանը չի մասնակցում ու հանդիպումը տեղի է ունենում «3+2» ձեւաչափով, այդուհանդերձ, այն շարունակվում է կոչվել «3+3»։