ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Մոսկվան փակված է համարում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նոյեմբերին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի հարցին, խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 3-ին արձագանքել էր Ալեն Սիմոնյանի ասածին և շեշտել` «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ: Գերատեսչությունը ներկայացրել էր նաև 44-օրյա պատերազմին նախորդած բանակցային գործընթացի մանրամասները։
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան ընդգծել է, որ դա որպես միջադեպ չի դիտարկում: Նրա խոսքով՝ ռուսական կողմի համար կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում։
Նա տեղեկացրել է, որ թեման շոշափվել է նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, իսկ դուք նոյեմբերի 9-ին որտե՞ղ էիք. պատգամավորը՝ Փաշինյանին
Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ և քրեական գործեր հարուցելու սպառնալիքով խոսում գերիների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսցիները փողոց են փակել՝ հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ փողոց են փակել։ Նրանք բողոքի ակցիա են անում՝ հաջակցություն ընդդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող. վարչապետ
Ինչու՞ Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հետվերադարձի հարցն առ այսօր որևէ կերպ օրակարգային հարց չի դառնում։...