ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, իսկ դուք նոյեմբերի 9-ին որտե՞ղ էիք. պատգամավորը՝ Փաշինյանին
Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ և քրեական գործեր հարուցելու սպառնալիքով խոսում գերիների հետ, բա նոյեմբերի 9-ից հետո դու՞ք որտեղ էիք։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետն ասաց, որ ինքը նոյեմբերի 9-ից առաջ էլ, հետո էլ իր պաշտոնավարման դիրքերում է եղել և ոչ մի վայրկյան դրանից չի կտրվել։
«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցի՞ք, էդ որտեղ էիք։ ՀՀ-ում էի՝ իմ պարտականությունները կատարելու շրջանակում, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի։ Ես ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի, դա իմ որոշումն է։ Իմ պարտականությունները շատ լավ գիտեմ։ Ձեր պարտականությունն էլ, ձեզ էլ շատ լավ գիտեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Մոսկվան փակված է համարում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսցիները փողոց են փակել՝ հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ փողոց են փակել։ Նրանք բողոքի ակցիա են անում՝ հաջակցություն ընդդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող. վարչապետ
Ինչու՞ Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հետվերադարձի հարցն առ այսօր որևէ կերպ օրակարգային հարց չի դառնում։...