ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։ Հետո ասացիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Ի վերջո ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ։ Ձեզ համար այդ հարցը փակվա՞ծ է։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն այսօր էլ է պատրաստ գերիների վերադարձի դիմաց իր որդուն հանձնել։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում, որովհետև մենք այդ առաջարկն այն ժամանակ ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը ցավոք, արձագանք չի գտել, որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ գտնվող առաջարկ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ վարչապետը վերահաստատեց, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի։ Նրա խոսքով այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ չեն լինի և հակառակը։
«Եթե ձեզ այդ իրավիճակները հետաքրքիր են նրա համար, որ այստեղ-այնտեղ ասեք, որ վերևից հրաման են տվել՝ հայրենիքը չպաշտպանեն, հրաման են տվել, որ չկրակեն, գերի հանձնվեն, հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն։ Եթե եղել է նման հրաման, տենց հրաման տված մարդիկ կդատվեն, բայց այդ ամեն ինչն իրականության հետ կապ չունի։ Մենք ասում ենք, որ զինվորականն ունի պարտավորություններ ու իրավունքներ։ Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իմ ասածներն ուժի մեջ են, և մենք հայտարարել ենք, որ ամեն օր աշխատանք է տարվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննություն չի արվելու»,-նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, իսկ դուք նոյեմբերի 9-ին որտե՞ղ էիք. պատգամավորը՝ Փաշինյանին
Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ և քրեական գործեր հարուցելու սպառնալիքով խոսում գերիների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Մոսկվան փակված է համարում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսցիները փողոց են փակել՝ հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ փողոց են փակել։ Նրանք բողոքի ակցիա են անում՝ հաջակցություն ընդդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող. վարչապետ
Ինչու՞ Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հետվերադարձի հարցն առ այսօր որևէ կերպ օրակարգային հարց չի դառնում։...