ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող. վարչապետ
Ինչու՞ Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հետվերադարձի հարցն առ այսօր որևէ կերպ օրակարգային հարց չի դառնում։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ երկու գյուղերը նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո։
«Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի երկու գյուղերը, որի հետևանքով մոտ մեկ տասնյակ զոհ ունեցանք և 62 անձ գերեվարվեց»,-նշեց պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Հին Թաղերում 9 զինվոր մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։
«Ինչ վերաբերում է ձեր նշած դրվագին, դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված։ Փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ կառավարությունն ընդունու՞մ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե համարեին, որ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթումը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, ապա իր նշած հերոս նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի։
«Եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը։ Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող բարձրաձայնել։ Ամենևին խնդիր չկա հնարավորինս իջեցնել թեման, որովհետև վախենամ այդ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, իսկ դուք նոյեմբերի 9-ին որտե՞ղ էիք. պատգամավորը՝ Փաշինյանին
Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ և քրեական գործեր հարուցելու սպառնալիքով խոսում գերիների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Մոսկվան փակված է համարում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման:...
ՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու. ինչ է պատմում Վարդևանյանը ԱԺ-ում վեճի մասին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետները ժամը 14։30-ի սահմաններում որոշակի բանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։...