Գերմանիան նոր կանցլեր ունի
Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության արդյունքում Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը։ Բունդեսթագի նիստի հեռարձակումը վարում է N24 հեռուստաալիքը։
Կանցլերն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ Գերմանիայի ներկայիս Բունդեսթագում «կողմ» պետք է քվեարկեին 736 պատգամավորներից առնվազն 369-ը։ Շոլցը 395 ձայն է ստացել։
Քվեարկությունից առաջ գերմանացի խորհրդարանականները ծափահարություններով հրաժեշտ են տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 16 տարի զբաղեցրած Անգելա Մերկելին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են Ադր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրակոցների հետևանքով 10-ամյա աղջնակ է մահացել
Մոսկվայում, բազմաֆունկցիոնալ կենտրոնում կրակոցներից վիրավորված 10-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայ...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլո...
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել.WarGonzo
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել, այս մասին հաղորդում է WarGonzo տեկեգրամյան ալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ թալիբներ...