Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։
Նախնական տեղեկություններով` սահմանախախտներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը` փախել։
Այսօր՝ ժամը 16:00-ին, երկու սահմանախախտ փորձել են Իրանից անցնել Ադրբեջան։ Սահմանապահները նրանց հրամայել են կանգ առնել, ինչին սահմանախախտները չեն ենթարկվել։ Նրանք 2 ծանրոց են նետել և փորձել փախչել դեպքի վայրից:
Սահմանապահները սկսել են հետապնդել սահմանախախտներին և նախազգուշական կրակ են բացել։
Արդյունքում նրանցից մեկը սպանվել է։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան նոր կանցլեր ունի
Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության արդյունքում Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ, ֆինանսների նախարար Օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրակոցների հետևանքով 10-ամյա աղջնակ է մահացել
Մոսկվայում, բազմաֆունկցիոնալ կենտրոնում կրակոցներից վիրավորված 10-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայ...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլո...
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել.WarGonzo
Թալիբների և Իրանի միջև մարտեր են սկսվել, այս մասին հաղորդում է WarGonzo տեկեգրամյան ալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ թալիբներ...