Գերիների հարազատները ողջ գիշեր շրջափակել էին շիրակի մարզպետարանը

Երեկ ուշ երեկոյան՝  Աժ նախագահի խոսքերից վրդովված,  շիրակցի 4 տասնյակից ավել զինծառայողների ծնողներ շրջափակել են Շիրակի մարզպետարանը՝ պահանջելով մարզպետի հետ հանդիպում, ինչպես նաև Աժ նախագահի հրաժարականը:  Նրանք փակել էին նաև կենտրոնական ճանապարհները, փոխանցում է hraparak.am-ը։ 


Գրեթե մինչև լուսաբաց նրանք անցկացրել են մարզպետարանի բակում, սակայն որևէ պատասխանատու կամ պատկան մարմին չի փորձել հանդիպում ձեռնարկել:

Տեղեկացանք, որ այսօր նույնպես ակցիան շարունակվելու է, գերիների հարազատները նույն պահանջով կրկին պատրաստվում են մարզպետարան ուղևորվել, քանի որ վճռական են տրամադրված:

 

Քաղաքականություն