Հասարակություն

Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են․ «Ժողովուրդ»

Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Թերթը տեղեկացել է, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ:


Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 330 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 335 հազար 100 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու:

Ի դեպ, բնակարանների գների բարձրացմանը նպաստել են նաև օտարերկրացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մեծ պահաջարկը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250