ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ձյան առատ տեղումներ են. նման քանակությամբ տեղումներ չեն եղել վերջին 70 տարում
Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 7-ի համար ռեկորդային ձյուն կարող է տեղալ: Այդպիսի ձյուն չի եղել 1949 թվականից ի վեր, այս մասին ասել է Ֆոբոս օդերեւութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը։
Նշենք, որ Ռուսաստանում այսօր առավոտից տեղացած աննախադեպ քանակությամբ ձյունը լուրջ խցանումներ է առաջացրել: Yandex-ի խցանումների մոնիթորինգի համակարգը Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածությունը գնահատում է 8 բալ։ Այս մասին գրում է TACC-ը:
«Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կտեղա հետպատերազմյան պատմության մեջ ամենաառատ ձյունը: 2021 թվականի դեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի տարածքում ձյուն կտեղա, որը չի եղել 1949 թվականից ի վեր: Իսկ գալիք օրը կարող է կրկնել օրվա ռեկորդը տեղումների քանակով և նույնիսկ գերազանցել այն»,- գրել է Տիշկովեցն իր Instagram-ում։
Իրավիճակին արագ արձագանք են տվել երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից և առավոտից մոսոկվյան փողոցերում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
Ճանապարհներին զգալիորեն բարդ իրավիճակի ֆոնին Տրանսպորտի դեպարտամենտը կոչ է արել մոսկովյան վարորդներին այսօր թողնել իրենց անձնական մեքենաները տանը և օգտվել հասարակական տրանսպորտից՝ իրենց գործով այնտեղ հասնելու համար, ինչը զգալիորեն կնվազեցնի ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կօգնի բարելավել քաղաքի խցանումների հետ կապված ընդհանուր իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ Մոսկվայում. կան զոհեր և վիրավորներ
Երկու մարդ զոհվել եւ եւս երեքը ստացել են վիրավորումներ Մոսկվայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող «Ռյազանսկիյ» բազմաֆունկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետը զոհվել է Ми-17В-5 ուղղաթիռի վթարի հետեւանքով
Հնդկաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Բափին Ռավաթը զոհվել է Հնդկաստանի Թամիլանդ նահանգում տեղի ունեցած ռազմական ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաիլանդում կինը պայթեցրել է իր աշխատավայրը՝ նավթի պահեստը՝ ի նշան բողոքի
Թաիլանդում իր գործատուից դժգոհ աշխատակցուհին պայթեցրել է նավթի պահեստը՝ պատճառաբանելով, որ հոգնել է իր հասցեին հնչող անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ կարող ասել, թե ով է դա. Բոլդուինն առաջին անգամ խոսել է օպերատորի սպանության մասին
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ հարցազրույց է տվել ABC News-ին՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է ա...