ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ կարող ասել, թե ով է դա. Բոլդուինն առաջին անգամ խոսել է օպերատորի սպանության մասին
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ հարցազրույց է տվել ABC News-ին՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է ատրճանական օգտագործվել «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել էր ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը:
Ըստ դերասանի՝ նկարահանման հրապարակում անհրաժեշտ պահին զենքն իրեն է փոխանցում զենքի համար պատասխանատու աշխատակից Հաննա Գուտիերեզ Ռիդը: «Սակայն եթե այդ պահին Հաննան տեղում չէր լինում, ես զենքը հանձնում էի ռեժիսորի օգնական Դևիդ Հոլսին»,- ասել է Բոլդուինը հարցազրույցի ժամանակ, որից մի հատված է հրապարակվել: Ամբողջական հարցազրույցը ներկայացվելու է ավելի ուշ:
«Ինչ-որ մեկն իրական փամփուշտ է դրել ատրճանակի մեջ, իրական փամփուշտն ընդհանրապես տարածքում չպետք է գոյություն ունենար: Ինչ-որ մեկը պատասխանատու է կատարվածի համար, բայց ես չեմ կարող ասել, թե ով է դա: Ես գիտեմ, որ դա ես չեմ: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նկարահանման հրապարակում»,- ասել է Բոլդուինը:
Բացի այդ, 63-ամյա դերասանը խոստովանել է, որ իր կարիերան կարող է ավարտվել դժբախտ պատահարից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ Մոսկվայում. կան զոհեր և վիրավորներ
Երկու մարդ զոհվել եւ եւս երեքը ստացել են վիրավորումներ Մոսկվայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող «Ռյազանսկիյ» բազմաֆունկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ձյան առատ տեղումներ են. նման քանակությամբ տեղումներ չեն եղել վերջին 70 տարում
Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 7-ի համար ռեկորդային ձյուն կարող է տեղալ: Այդպիսի ձյուն չի եղել 1949 թվականից ի վեր, այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետը զոհվել է Ми-17В-5 ուղղաթիռի վթարի հետեւանքով
Հնդկաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Բափին Ռավաթը զոհվել է Հնդկաստանի Թամիլանդ նահանգում տեղի ունեցած ռազմական ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաիլանդում կինը պայթեցրել է իր աշխատավայրը՝ նավթի պահեստը՝ ի նշան բողոքի
Թաիլանդում իր գործատուից դժգոհ աշխատակցուհին պայթեցրել է նավթի պահեստը՝ պատճառաբանելով, որ հոգնել է իր հասցեին հնչող անվ...