ՏԵՍԱՆՅՈՒԹ. էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանին թաքուն նկարահանել են
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ է խոսում եւ անդրադառնում գերիների հարցին:
Նշենք, որ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ է եղել խոսակցությունը:
Ստորեւ ներկայացնում ենք տեսագրված զրույցը.
- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
- Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
- Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
- Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
- Պաշտպանել հայրենիքը
- Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
- Կուզեմ ձեզնից լսեմ
- Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
- Ինձ շատ ա հետաքրքրում սա։
- Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը
Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյութը մոնտաժված է. Սիմոնյանը` սկանդալային խոսակցության մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Ալեն Սիմոնյանի սկանդալային ձայնագրության ամբողջական մասը
Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանկարահանած զրույցի ամբողջական տարբերակը, որում անդրադառնու...