Շտապօգնության մեքենա է ժամանել ԱԺ. մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից

ArmDaily.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քիչ առաջ Ազգային Ժողով Շտապօգնության մեքենա է ժամանել։ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներից 3-ը ունեն մարմնական վնասվածքներ։ 

Վնասվածքներ ստացել են ՀՅԴ երեք անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանն ու Տարոն Ղազարյանը։

Նշենք, որ ԱԺ-ում ծեծկռտուք է եղել։ ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սենյակ են կանչել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականներին՝ զրուցելու պատրվակով, ապա հարձակվել են նրանց վրա ու ծեծի ենթարկել վերջիններիս։

Քաղաքականություն