Թուրքիան հայտարարվածից շատ Bayraktar անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային. Bloomberg
Թուրքիան ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային, քան հայտարարվել է: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ։ Խոսքը Կիևի կողմից արդեն ձեռք բերված մի քանի տասնյակ Bayraktar-ների և պլանավորվող առնվազն 24 անօդաչու թռչող սարքի մասին է։
Անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերությունն ու թուրքական կառավարությունը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրա ուշադրությունն էր հրավիրել Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ակտիվության և թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործման վրա։ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ Դոնբասում մարտական գործողություններում թուրքական անօդաչու էր գործածել հոկտեմբերի 26-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ասել էր, որ վաճառքի մասին համաձայնագրից հետո օգտագործվող սարքերը չեն կարող կոչվել թուրքական։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում
Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությու...
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:...
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. ինչո՞ւ տապալվեց Ստոկհոլմյան հանդիպումը. քաղտեխնոլոգ
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջա...